11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ  խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաեւ  պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

“Քննչական որեւէ գործողություն դեռ չի կատարվել, սպասում ենք, այդ իսկ պատճառով ոչինչ չեմ կարող ասել: Մնում է համբերել”,-ասաց նա:

Վարոսյանի խոսքով` ինքը պարբերաբար հանդիպում է իր պաշտպանյալի հետ: “Առողջությունը լավ է, ինքն էլ է սպասում”,-ասաց Վարոսյանը` ավելացնելով, որ Խաչիկյանը չի ընդունել ռաջադրված մեղադրանքը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ