12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Փոխնախարարը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նոյեմբերի 2-6-ը աշխատանքային այցով գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Սթիվեն Բրեյերի, ԱՄՆ ֆեդերալ դատարանների Վարչական գրասենյակի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ դատախազության պաշտոնատար անձանց, ինչպես նաև հայազգի ԱՄՆ ֆեդերալ դատավոր Ս.Տեր-Եղյանի հետ:

Աշխատանքային այցի նպատակն էր ԱՄՆ դատական համակարգի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ արդարադատության ոլորտում հանրային վստահություն հաստատելու հետ կապված հիմնախնդիրների քննարկումը և դրա հիման վրա համագործակցության ապագա ծրագրերի մշակումն ու իրականացնումը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ և Հայաստանի Հանրապետության միջև արդարադատության ոլորտում համագործակցության խորացման, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցության, ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրերի, արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հնարավոր աջակցության, իրավական օգնության վերաբերյալ երկկողմ պայմանագրերի կնքման հեռանկարների հետ կապված հարցեր:

Աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ են ձերք բերվել, և հստակեցվել են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության և համապատասխան ամերիկյան գերատեսչությունների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև հետագա համագործակցության ծրագրերը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ