23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը թուլացնում է ինքն իրեն

«Հենարան» մամուլի ակումբում սահմանադրական բարեփոխումների շուրջ այսօր բանավիճեցին ՀՀԿ-ական, նախկիՆ ԱԺ նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Բուռն քննարկումների առիթ դարձած Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածը թեժացրեց բանավեճը.  Հարությունյանը այս հոդվածը համարում է փոփոխված փաթեթի ամենաթերի կողմը, որ «եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»: Նիկոյանը հակադարձեց.

«Տրամաբանությունը, որ անհրաժեշտ է եւ պետք է գնալ այն ուղիով, որ պառլամենտն ունենա կայուն մեծամասնություն, փաստ է: Կայուն քաղաքական մեծամասնության ներկայությունը դա կայուն իշխանության, կառավարման համակարգի, կայուն պետության հիմքերն են: Որ քաղաքական ուժը կլինի մեծամասնություն՝ ցույց կտա կյանքը: Մեր նորանկախ պատմության մեջ կոալիցիաներ ստեղծվում են, քայքայվում են, եթե չլինի քաղաքական մեծամասնություն, մենք լինելու ենք կառավարական ճգնաժամի մեջ: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է մեր պես պետության համար:

Մեր կուսակցության ծրագրում չի եղել անցում խորհրդարանական համակարգի: Մենք փոխեցինք` ականջալուր լինելով մեր գործընկերներին, հանրության պահանջին: Մենք գնացինք մի քայլի, որ մեր ծրագրային դրույթներում նախատեսված չի եղել»:

Արամ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունները ի վնաս են ոչ միայն «հանրապետականներին», այլև Սերժ Սարգսյանին` «սրանքով կթուլանա վերջինիս անձնակենտրոն կառավարումը»: Նիկոյանն այս հարցում համամիտ է` այդպես է:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը համոզված է` Սերժ Սարգսյանը գնում է սահմանադրական բարեփոխումների, քանի որ իրավահաջորդ չի գտել, հետեևաբար փորձում է փոխել կառավարման համակարգը:

Սամվել Նիկոյանը զարմացավ, որ ՀՀ-ում կա որևէ մեկը, ով կարող է ասել, թե ինչ է մտածել Սերժ Սարգսյանը և ում է տեսել իրեն իրավահաջորդ: Հարությունյանը հակադարձեց` ենթադրենք կառավարման ձևը չի փոխվում, ո՞ւմ կառաջարկեք, մի անուն ասեք:

««Հանրապետականը» ունի բազմաթիվ թեկնածուներ : Եթե հանրությունը ասի «ոչ», դուք կտեսնեք, որ «հանրապետականի» շատ թեկնածուներ կառաջադրեն իրենց թեկնածությունը: Բացարձակապես մի մտահոգվեք»,-պատասխանեց Նիկոյանը:

Բանավեճը թեժացավ, երբ Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ի համար հիմա էլ վատ չէր` «մի գիշերում Ծառուկյանին դարձրին «ոչ»-ից` «այո»»

Մանրամասները քիչ անց` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ