22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Շոկային հղիություն

Ռուսաստանում հերթական արտասովոր միջադեպն է տեղի ունեցել։ Կիրովի բնակչուհի Սվետլանան դիմել է Pesochnya.ru կայքի խմբագրություն ու պատմել, որ վերջրես 17-ամյա դստեր հետ վերադարձել է Եգիպտոսից։ Վերադառնալուց հետո պարզվել է, որ աղջիկը հղի է։

Բարկացած մայրը մեղադրում է հյուրանոցի աշխատակիցներին՝ վատ աշխատելու համար։ Նա վստահ է, որ դուստրը հղիացել է՝ լողավազանում լողալուց հետո, գրում է Informing.ru-ն։ Նա ասում է, որ լողավազանը լավ չեն մաքրել, դրա հետեւանքով էլ աղջիկը հղիացել է։

Կինն ասում է, որ հանգստի ողջ ընթացքում հետեւել  դստերը, նա պարզապես չէր կարող ինչ-որ մեկի հետ կապվել։ Աղջիկը միայն լողացել է լողավազանում, ինքն էլ հետեւել է նրան։

Կինը վստահ է, որ լողավազան սերմնաբջիջ էր ընկել, եւ քանի որ ջուրը չեն մաքրել, հենց այդպես էլ աղջիկը հղիացել է։ Աղջիկը եւս ասում է, որ որեւէ սեռական կապ ինքը երբեւէ չի ունեցել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ