«Քինգ դե լյուքսի» վարորդից ընտանիքը լուր չունի
«Մենք դեռ չենք կարողանում հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվել, ինչպես այդ փորձանքի մեջ հայտնվեց եղբայրս, մի քանի օրից երևի կգնանք նրա մոտ, գոնե նրա կողքին կլինենք այս դժվար պահերին»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ նոյեմբերի 3-ին Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի եղբայրը՝ Հարություն Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ եղբոր շահերը պաշտպանում է հանրային պաշտպանը, բայց նրա հետ որևէ կապ դեռևս չեն կարողանում հաստատել:
Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին ժամը 03.08-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվեշ:
Զոհվել են 9, տուժել՝ 42 քաղաքացի: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը: Զոհված անձանց աճյունները և վիրավորները տեղափոխվել են Հայաստան: