Խելացի, շնորհքով աղջիկ է. Արթուր Աբրահամն` իր ընտրյալի մասին
WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դեռևս չի ցանկանում հայտարարել, թե ով է նրա ընտրյալը: Այս մասին Արթուրն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ շատ էր խոսվում, թե աշխարհի չեմպիոնի սիրած էակը հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է: Արթուրից հետաքրքրվեցինք, թե իրոք դա այդպես է: ”Այդ մասին ընդհանրապես ոչ մի բան չեմ ասի”,-ասաց նա: Սակայն փոխարենը Արթուրը պատմեց, որ իր ընտրյալը բնավորությամբ շատ համեստ է, և ”խելացի ու շնորհքով աղջիկ է”:
Բռնցքամարտիկի խոսքով` իր սիրելին միշտ հետևում է իր մենամարտերին: Հարցին, թե արդյոք նա էլ է մենամարտերի ընթացքում տանջվում այնպես, ինչպես Արթուրի ծնողները, բռնցքամարտիկը ժպտալով պատասխանեց. ”Նայում է, հա, իհարկե, բայց ծնողի չափ դժվար թե տանջվի”:
Հավելենք, որ Արթուրը հայտարարել է` հավանաբար կամուսնանա 2013 թ-ին: Մեզ հետ զրույցում Արթուրը նշեց նաև, որ ոչ միայն ինքն է ցանկանում, այլև իր մայրիկն է ուզում, որ ինքն ամուսնանա: ”Ես էլ եմ նեղվում, մայրիկս էլ, կցանականամ ընտանիք ստեղծել, իհարկե”,-ասաց Արթուր Աբրահամը: