22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ:

Իսկապես դժվար է թերագնահատել այն մեծ դերն ու նշանակությունը, որ դուք ունեք մեր երկրի զարգացման գործում:  Ըստ էության հենց  խելացի, առաջադեմ հայացքների տեր, իրենց գործի նվիրյալ երիտասարդներն են մեր հայրենիքի առաջընթացի շարժիչ ուժն ու երաշխավորը:

Տնտեսության, գիտության և կրթության, առողջապահության, արվեստի, մշակույթի և մնացած բոլոր ոլորտներում, նաև պետական ու տեղական ինքնակառավարման համակարգում այսօր ունենք բազմաթիվ երիտասարդներ, ովքեր իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ ոչ միայն մեր հպարտությունն են, այլև առաջարկելով և կյանքի կոչելով բազում համարձակ ծրագրեր՝ իրենց եռանդով ու լավատեսությամբ  ապահովում են ապագայի նկատմամբ մեր վստահությունը:

Կարևորելով մայրաքաղաքի կառավարման գործում երիտասարդների մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանն էլ անում է հնարավորը երիտասարդության ներուժն առավելագույն բացահայտելու և նրանց համարձակ գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ:

Կրկին շնորհավորելով՝ քաջառողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ. թող ձեր եռանդը, հայրենիքի նկատմամբ սերը լինի անսպառ ու էլ ավելի ջերմացնի մեր բարի մայրաքաղաքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ