29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան ունի իր հավակնությունները. ՆԱՏՕ-ի պաշտոնյան անկեղծացել է. Ժամանակ

«ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանը նոյեմբերի 9-ին Երեւանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության կարմիր գիծ իր կողմից չունի: Նա արձանագրել է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, եւ իրենք այդ համագործակցությունը բարձր են գնահատում:

Սա հայտարարություն է, որն առաջին հայացքից վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության փաստը չի դիտարկում որպես Հայաստանի հետ համագործակցության խոչընդոտ:

Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է մեկ այլ հայտարարություն, որ արել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կզսպի՞ իր անդամ Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները, պաշտոնյան հայտարարել է, թե տրամաբանական է, որ Թուրքիան ունի իր հավակնությունները, քանի որ Հարավային Կովկասին ամենամոտ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկիրն է: Այս հայտարարությունն ըստ էության շատ էական մեսիջ է Հայաստանին, որի համար, ինչպես հայտնի է, առանցքային նշանակություն ունի «թուրքական վտանգ» հասկացությունը:

Ավելին՝ հաշվի առնելով այդ հասկացության կոնտեքստում նաեւ հայաստանյան հասարակական-քաղաքական վերնախավի այսպես ասած «ռուսական հովանոցի» կրեդոն՝ դրանից բխող տարածաշրջանային իրողություններով, «թուրքական վտանգը» դառնում է ռեգիոնալ անվտանգության համակարգի բնույթի եւ ուժերի հարաբերակցության կանխորոշիչ գործոն: Եվ այս տեսանկյունից, ՆԱՏՕ-ի պաշտոնյան մի կողմից հայտարարելով, որ դաշինքը Հայաստանի հետ հարաբերություններում կարմիր գիծ չունի, մյուս կողմից ըստ էության արձանագրում է, որ Հարավային Կովկասում «թուրքական վտանգի» գործոնը հաղթահարելու համար Հայաստանն էլ պետք է կարմիր գիծ չունենա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ