30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Ժառանգության՛՛ պատգամավորներին մերժեցին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մերժել  ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախա­ձեռ­նու­թյունը ՛՛Սահմանադրական դատարանի մասին ՛՛ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՛՛:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ ներկայացված նախագծով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն սահմանադրական դատարանն իրավունք ունի դատավարության կողմերի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել իր կողմից կայացված որոշումը և եզրակացությունը` չփոփոխելով դատական ակտի բովանդակությունը և էությունը:

Նախարարը նշեց, որ գործող օրենքներով՝ դատական ակտերի պարզաբանման լիազորությունը վերապահված է միայն ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարաններին, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի համար նման լիազորություն վերապահված չէ:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրական դատարանին, ապա, համաձայն ՛՛Սահմանադրական դատարանի մասին՛՛ ՀՀ օրենքի՝  սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին: Հետևաբար` նախարարի կարծիքով՝ սահմանադրական դատարանի որոշումները պետք է  նաև ի սկզբանե զերծ լինեն այնպիսի ձևական սխալներից, որոնց մասին հիշատակվում է նախագծում: Այս պահանջը լիովին բավարար է, որպեսզի սահմանադրական դատարանն իր որոշումներում  թույլ չտա ձևական սխալներ, որոնք կարող են առաջացնել պարզաբանման անհրաժեշտություն:

՛՛Մեզ մոտ որևէ դեպք չի եղել, որևէ վրիպակ չի եղել, ուստի կառավարության դիրքորոշումն է, մենք դեմ ենք: Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի կարգավիճակը` որպես սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի, հնարավոր վրիպակների արձանագրումը պետք է վերապահվի բացառապես այդ մարմնի իրավասությանը և որևէ կերպով չի կարող ստուգվել՛՛,-եզրափակեց Հրայր Թովմասյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ