Հայաստանը պարտվել է եվրոպական դատարանում
ՀՀ կառավարությունը եվրոպական դատարին վճարելու է 18 մլն դրամ: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ գումարը վճարվում է 2012 թվականի նոյեմբերի 6-ին ՛՛Վահանյանը և այլոք ընդդեմ Հայաստանի՛՛ գործի համար: Այս դատը Հայաստանը պարտվել է: ՛՛ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է դիմումատուներին` Վ. Վահանյանին, Զ. Վահանյանին, Ա. Մարտիրոսյանցին, Գ. Վահանյանին, Ռ. Վահանյանին, Ա. Վահանյանին, Ռ. Խաչատրյանին, որպես նյութական վնասի, ոչ նյութական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում, վճարել 75,000 եվրոյին (յոթանասունհինգ հազար եվրոյին) համարժեք ՀՀ դրամ (հաշվարկված վճարման օրվա փոխարժեքով)` նվազեցված 32,371.52 ԱՄՆ դոլարին (երեսուներկու հազար երեք հարյուր յոթանասունմեկ ԱՄՆ դոլարին և հիսուներկու ցենտին) համարժեք ՀՀ դրամով (հաշվարկված վճարման օրվա փոխարժեքով) և 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամով՛՛,-ասաց նախարարը: