23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոտարը հրաժարվել է քաղաքացուն հանձնել գումարը

ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 29.10.2015թ. գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 12.12.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը: Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի գրությունը և կից փաստաթղթերը 29.10.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն` նշված հանգամանքները պարզելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ