Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը նույն ցուցակում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների “սեւ” ցուցակը, ինչպես նաեւ ԻԱԿ եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո տեղեկատվության ազատության ոլորտում իրենց աշխատանքը վերանայած պաշտոնյաների “Սպիտակ” ցուցակը:
Ըստ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի, “սեւ” ցուցակն ունի հետեւյալ տեսքը`
1. Վոլոդյա Խլոյան – Վարդենիսի քաղաքապետ
2. Սամվել Դարբինյան – Վանաձորի քաղաքապետ
3. Սերժ Սարգսյան – Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ
4. Գագիկ Ծառուկյան – “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ
5. Լեւոն Տեր-Պետրոսյան – “Հայ ազգային կոնգրես” դաշինքի նախագահ
6. Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
7. Վիկտոր Մարտիրոսյան – “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի պետ
8. Սոնա Ղարիբյան – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ
9. Կարեն Թամազյան – Լիցենզավորման գործակալության պետ
10. Կարեն Խտրյան – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ
11. Աբրամ Բախչագուլյան – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
12. Լիլյա Վարդգեսյան – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն
13. Իրա Հակոբյան – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն
14. Վահրամ Կիրակոսյան – “Երեւան Սիթի” սուպերմարկետների ցանցի տնօրեն:
Սպիտակ ցուցակ 2012-ում ընդգրկված են`
1. Լեւոն Խալիկյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ
2. Անահիտ Վարդանյան – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն
“Առաջին խնդիրը դեռեւս մնում է մարդկանց հարցումներն անպատասխան թողնելը: Երկրորդ խնդիրը ՏԱ օրենքով սահմանված ժամկետների խախտումն է: Երրորդ խնդիրը թերի եւ անհիմն պատասխանների տրամադրումն է: Կան կառույցներ, որոնք թեեւ չեն հայտնվել ԻԱԿ-ի եռամսյակային կամ տարեկան Սեւ ցուցակներում, սակայն լուրջ խնդիրներ ունեն տեղեկատվության ազատության ոլորտում”,-լրագորղների հետ հանդիպմանն ասել է Դոյդոյանը: