04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վթարվել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ում տեղյակ են, քննչականում՝ ոչ

Henaran.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 26-ի առավոտյան  Վահագնի թաղամասում, ժամը  11.30-ի սահմաններում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության ավտոմեքենան: Մեկ պայմանագրային զինծառայող տեղափոխվել է Մուրացանի անվան հոսպիտալ: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը՝ ավելացնելով, որ պատահարի մանրամասները ճշտենք նախարարության քննչական վարչությունից:

ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը Henarana.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ նման պատահար վարչությունում գրանցված չէ դեռ: “Շատ դեպքերում  ճանապարհային ոստիկանությունն է զբաղվում, եւ հետո են նյութերը ուղարկում մեզ: Այս պահի դրությամբ նորից եմ կրկնում՝ մեր ամփոփագրերում չկա”,-ասաց Մերի Սարգսյանը: 

Ի դեպ, վթարի մասին տեղեկատվություն չկա ոչ ոստիկանության, ոչ էլ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ