Ծեծկռտուք ՀՀԿ-ական պատգամավորների միջև` կանանց պատճառո՞վ /լրացված/
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ամանորյա միջոցառման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատագամավորների միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի:
Henaran.am-ին հայտնի է դարձել, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը խնջույքի ժամանակ հայհոյել է կանանց ներկայությամբ` ներկա է եղել Շուշան Պետրոսյանը: Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նրան կարգի է հրավիրել, թե “կանայք են նստած”, ինչից հետո է Մուրադյանը պղպեղ է նետել Բարսեղյանի ուղղությամբ:
Վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրադյանը կանչել է իր տղաներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին, թեեւ “առաջին հարվածը Վահրամ Բաղդասարյանն է հասցրել Մուրադի ծնոտին”: Այս ամբողջ ընթացքում պատգամավորներին փորձել է հանգստացել Սուքիաս Ավետիսյանը, ով ամոթանք է տվել. “Ծո ամոթ է, վերջացրեք”, բայց կրքերն այդպես էլ չեն հանդարտվել: