17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոտարի գործողություններում առկա են քրեաիրավական խախտման հատկանիշներ

2015 թվականի հոկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարություն է դիմել քաղաքացի Մ.Մ-ն ՝ բողոք ներկայացնելով Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ.Գ-ի գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքացու բողոքի ուսումնասիրության, իսկ հետագայում նաև կազմակերպված ընդունելության արդյունքում պարզվել է, որ նոտարի գործողություններում կարգապահական խախտման բնույթի հատկանիշներ պարունակելուց բացի՝ առկա են նաև ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել համապատասխան հաղորդում՝ նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներին առնչվող հանգամանքների առկայությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ