20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի նախագահը Արցախում է /ֆոտո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մասնակցել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ