Պատգամավորը դատի է տվել Ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի և Ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է: ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ է ընդունել:
Օրվա ամբողջական լրահոսը՝ թերթի այսօրվա համարում: