Ամբողջովին վարկաբեկված կառույց. Իրավունք
Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ մեր թշնամին ԵԽԽՎ-ում կաշառքների միջոցով հարց է լուծում: Ընդհանրապես դրա շուրջ քանիցս եղել են սկանդալային հրապարակումներ եվրոպական մամուլում, եւ հենց Եվրոպայում ԵԽԽՎ-ն ունի կոռումպացված կառույցի համբավ:
Իսկ թե ինչու է այդպես՝ դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները: ԵԽԽՎ-ն ստեղծվել է որպես կառույց՝ հատուկ հետխորհրդային երկրներն ընդգրկելու նպատակով եւ «հին» Եվրոպայի երկրները պատգամավոր կամ պաշտոնատար անձ են հատկացնում «մնացորդային» սկզբունքով, գործուղելով այնպիսի գործիչների, ում կարիերան այլևս առաջընթացի տեղ չունի: Ու Եվրոպայի քաղաքական թոշակառուների պարագայում կաշառակերության հավանականությունը կտրուկ աճում է, քանզի սեփական հայրենիքում այլևս աճելու տեղ չունեն, ու հետևաբար բացակայում է նաև խայտառակվելու վախը:
Հիշեցնենք, ԵԽԽՎ կայքում հրապարակվել է բրիտանացի պատգամավոր Ռ. Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածներում» հակահայ զեկույցը, որով պահանջվում է հայկական զորքերն անհապաղ դուրս բերել ԼՂ-ից: