23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրված համագործակցության ծրագրի ընթացքին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ