23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպասում են նախագահին /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 5-ին  նաիրիտցիները կրկին բողոքի էին եկել Կառավարության շենքի մոտ

Գործարանի աշխատակիցներից՝  Հովհաննես Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում թվարկեց իրենց պահանջները:

Առաջնային պահանջը մեր զրուցակցի փոխանցմամբ՝  գործարանի  վերագործարկումն է.

«Մենք գտնում ենք, որ գործարանը փակել չի կարելի, այն պետք է աշխատի: Երկրորդ պահանջն էլ, որ մեզ ստիպելով պայմանագիր ստորագրել տվեցին՝ ասելով, որ մեր աշխատավարձերի տոկոսները չեն տալիս, որի փոխարեն այն կուղղվի «Նաիրիտ 2-ին» և այդ գումարների միջոցով գործարանը կվերագործարկեն, սակայն այդպիսի բան տեղի չունեցավ, այդ իսկ պատճառով էլ այսօր պահանջում ենք, որ այդ պայմանագիրը չեղարկեն»:

Նաիրիտցիները իրենց պահանջները նամակով  ներկայացրել են Սերժ Սարգսյանին. «Կարծում ենք, որ նախագահը անմիջական ազդեցություն կարող է ունենալ և իր միջամտությամբ նպաստել, որ գործարանը նորից աշխատի»,-նշեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ