Հասարակությունը պետք է սրտացավ լինի ու պահպանի փակ շուկան.նկարիչ
Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանին այդքան էլ չի գրավել Երևանի ամանորյա զարդարանքը: ՛՛Շատ տարերային է ստացվել՛՛,-այսօր ասուլիսում ասաց նա:
Շահումյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությանբ գեղարվեստական խորհուրդ է ստեղծվել, որպեսզի վերահսկվեն քաղաքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունները: ՛՛Վերջին ժամանակներում տեղադրված հուշարձանները գավառական էին, խոսքս կավե արձանների մասին է. նման հուշարձաններն արժեզրկում են եղած լավը՛՛,-նկատեց Շահումյանը:
Ըստ նկարչի՝ ցավալի է նաև այն, ինչ կատարվում է Փակ շուկայի հետ:
՛՛Երևանի գլխավոր շուկան, ցավալիորեն, իմ արվեստանոցի առջև է, ամեն օր ցավով եմ տեսնում, որ այն կերպարանափոխվել է: Արդեն ինքնին այդ հուշարձանի ոչնչացման հիմքեր են դրվել՛՛,-նշեց Շահումյանը: Նրա խոսքով՝ հիմա էլ ուշ չէ, և հասարակությունը պետք է սրտացավ լինի ու կարողանա պահպանել այդ շուկան: