Սոցիալական 28 ապրանքների շուկաներում գնաճ չկա, բայց կա գերկենտրոնացում. Արտակ Շաբոյան
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն Ամանորին ընդառաջ ուշիուշով հետեւում է խոշոր տնտեսվարողների գնային քաղաքականությանը: ՏՄՊՊՀ-ն, մասնավորապես, ուսումնասիրություններ է իրականացնում սպառողական 28 ապրանքների շուկաներում:
՛՛Սոցիալական 28 շուկաներում գնային լուրջ փոփոխություններ չենք նկատել, բայց ամենակարեւորը՝ այս շուկաներում կան գերիշխող դիրք ունեցողներ եւ կա բարձր կենտրոնացվածություն՛՛,-նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
Շաբոյանի խոսքով, փոքր գնային փոփոխություններ կան կաթնամթերքի շուկայում, մասնավորապես, ՛՛Աշտաակ Կաթ՛՛ ընկերությունն է այս օրերին բարձրացրել որոշ ապրանքատեսակների գները, 3 դրամով էլ թնկացել է ձուն:
Ինչ վերաբերվում է տոներին ընդառաջ սպառողական ապրանքների գների իջեցմանը, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ օրինակ ձիթապտղի, ոլոռի, շաքարավազի շուկայում նկատվում է որոշակի գնանկում:
ՏՄՊՊՀ-ն այս ուսումնասիրությւոններն իրականացնում է՝ հետեւելով Հայաստանում գործող 6-7 խոշոր սուպերմարկետներում վաճառվող ապրանքների գներին: