24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիացի ապստամբները դժգոհ են ԱՄՆ-ի ժլատությունից

Սիրիական ընդդիմության մեջ մտնող Սիրիական ազգային խորհուրդը, քննադատել է ԱՄՆ-ին` նշելով, որ վերջինս չի ցանկանում ֆինանսապես աջակցել Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ: Ինչպես գրոմ է “Hurriyet”-ը, ՍԱԽ-ի ներկայացուցիչը դժգոհել է, որ ապստամբները “մեկ ցենտ” անգամ չեն ստանում ամերիկացիներից, ովքեր նախկինում “խոստացել էին, որ կաջակցեն”: Նրա խոսքով` Սիրիայում մարտնչող ապստամբներն աշխատավարձ են ստանում միայն Քաթարի, ԱՄԷ-ի եւ Լիբիայի ֆինանսական օգնության շնորհիվ:

Նա նաեւ նշել է, որ հովանավորներից ստացված գումարները տրամադրվում են ապստամբների բոլոր ստորաբաժանումներին: Հոկտեմբերի 16-ին սիրիական ապստամբ ուժերի միջեւ միասնական հրամանատարության տակ շարունակելու համաձայնություն կնքվեց: Այժմ միասնական հրամանատարությանը ենթարկվող յուրաքանչյուր զինվոր ամսական 150 դոլար է ստանում` կախված նրա ընտանեկան կարգավիճակից եւ մարտի դաշտում նրա ակտիվությունից:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտնել էին, որ օգնություն են տրամադրում լիբերալ դիրքորոշումներով ապստամբների առաջնորդներին: Սակայն Վաշինգտոնը հրաժարվում է ալ-Ասադի հակառակորդներին զենք մատակարարել` զգուշանալով, որ այն արմատական իսլամիստների ձեռքում կհայտնվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ