Մրցաշրջան 2012-ի լավագույն 10 մարզիկների՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տարբերակը
Հաշվի առնելով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ձևավորած՝ տարվա լավագույն մարզիկներին քվեարկությամբ որոշելու ավանդույթը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, անկախ այդ քվեարկությունից, հրապարակում է 2012թվականին հայկական սպորտի պատիվը բարձր պահած տասը մարզիկների անունները և մարզական հաջողությունները.
Արսեն Ջուլֆալակյան-Հունահռոմեական ոճի ըմբշամարտ- (Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր)
Արթուր Ալեքսանյան-Հունահռոմեական ոճի ըմբշամարտ- (Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն)
Հռիփսիմե Խուրշուդյան- Ծանրամարտ- (Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)
Լեւոն Արոնյան- Շախմատ-(Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, առաջին խաղատախտակի վրա ոսկե մեդալակիր)
Վաչիկ Վարդանյան-Սամբո-(Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մխիթար Մխիթարյան-Սամբո-(Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Երջանիկ Ավետիսյան-Ստենդային հրաձգություն-(Եվրոպայի չեմպիոն)
Հովհաննես Դավթյան-Ձյուդո- (Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի մասնակից)
Հարություն Սերդինյան- Սպորտային մարմնամարզություն- (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)
Դավիթ Սաֆարյան-Ազատ ոճի ըմբշամարտ-(Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա