22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իսկական խաղաղությունը հոգու խաղաղությունն է. մեծերը` Աստծո մասին

«Ես հավատում եմ,որ իսկական խաղաղությունը հոգու խաղաղությունն է, որը մենք ստանում ենք առ Ամենազորն ունեցած մեր հավատով և Արարչի հետ ունեցած մեր հարաբերությունների համոզվածության գիտակցումով: Թող մենք անկումներ ունենանք, թող մեր շուրջը եռան մարտերը, բայց մենք, եթե միայն հավատ ունենանք և հավատից բխող համոզվածություն, կհայտնվենք խաղաղության մեջ. խաղաղություն, որ վեր է ամեն հասկացությունից»:

Մենք՝ քրիստոնյաներս, գտնում ենք, որ պատմության մեծագույն իրադարձությունն այն զոհաբերությունն է, որ Աստված արեց Իր Որդու խաչելությամբ: Մենք հավատում ենք, որ այդ զոհաբերությամբ Քրիստոսն իր վրա վերցրեց երբևէ ապրած բոլոր մարդկանց մեղքերը: Այդ կերպ հնարավորություն տվեց, որպեսզի նրանք հաշտվեն Աստծո հետ, և վերջ դրվի Աստծո և մարդու միջև եղած թշնամությանը, որն առաջ էր եկել նախածին մեղքով: Մենք՝ մարդ կոչվածներս, նույնպես պետք է ներենք մեկմեկու, քանի որ ներելով մենք կազատվենք նրանց լծից, ովքեր հարստահարում են մեզ: Եվ նրանք, ովքեր կտրվել-օտարացել են իրարից, պետք է  ներեն իրենց թշնամիներին: Դա է հաշտության և կայուն խաղաղության անհրաժեշտ պայմանը: Քրիստոնյաները պետք է ներեն միմյանց, քանի որ դա Տիրոջ պատվիրանն է և Նրա ներումն ստանալու անհրաժեշտ պայմանը: Բայց, ի վերջո, Աստված ներում է մեր մեղքերը միայն Քրիստոսի զոհաբերության և բարեխոսության միջոցով: Հենց սրա մեջ է ներման և հաշտեցման խորագույն իմաստը»:

ՔԼԵՐԿ Ֆրեդերիկ Վիլհելմ դե (1936), Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ (1989-1994): 1990-ին բանտից ազատեց Նելսոն Մենդելային և օրինականացրեց Աֆրիկյան ազգային կոնգրեսը: 1993-ին Քլերկը և Մանդելան արժանացան խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վարչակարգին խաղաղ ճանապարհով վերջ դնելու ասպարեզում կատարած գործի համար»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ