28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանին նորից դատարան են կանչում

Վարդան Պետրոսյանի դեմ տուժող կողմի բողոքները չեն դադարում: Նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, տեղի կունենա տուժող կողմի ներկայցուցիչների հայցի քննությունն ընդդեմ Վարդան Պետրոսյանի:

Տուժող կողմը շարունակում է ներկայացնել իր փաստարկները ու դատական կարգով դերասանից փորձում են ստանալ որոշակի գումար պատճառած վնասի դիմաց:

Տուժողի ներկայացրած հայցում փաստաբանների մատուցած ծառայությունների գումարներն են ամբողջությամբ և ընտանիքին պատճառած մյուս վնասները: Ընհանուր գումարը տատանվում է 3 միլիոն դրամի սահմաններում: Այս մասին մեզ փոխանցեց Վարդան Պետրոսյանի պաշտպան՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Պատժի այլընտրանքային տարբերակի կիրառման առկայությամբ՝ դերասանը   աշխատանքի է անցել «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին  բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր  հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ