12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ- Պետերբուրգի նահանգապետին

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել  Սանկտ -Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրն այսօր խորապես զգում է զոհերի հարազատների ու մտերիմների անդառնալի կորստի ցավը և անկեղծորեն կիսում է նրանց վիշտը: Մեր ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ