Թոշակների համար փող չեն գտնում
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին բյուջետային քննարկումներին առավել հետաքրքիր էր, թե արդյոք հաջորդ տարի նախատեսվում է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում: Ի պատասխան` ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ հաջորդ տարի աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում:
«Բյուջեի մեջ աշխատավարձերը սոցիալական այդքան մեծ ազդեցություն չեն կարող թողնել: 2 տարի առաջ կտրուկ բարձրացրեցինք: Բյուջեից 80 մլրդ տարեկան դրեցինք միայն աշխատավարձերի բարձրացմանը: Հարց է՝ հարկավոր էր նման ձևով կտրուկ բաձրացնել»,- ընդգծեց փոխնախարարը:
Սաֆարյանը անկեղծացավ` հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները, եթե ԱԺ-ում քննարկումների արդյունքում գտնեն գումարներ, որ կարելի է տեղաբաշխել թոշակների վրա: Զոհրաբյանը հավելեց` ամեն պարագայում իրենք աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու մասին առաջարկ կանեն: