«Օրը, երբ կմեռնենք»․ գիշերային ակումբում մարդիկ են այրվել /վիդեո/
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շաբաթ օրը հրդեհ է բռնկվել «Կոլեկտիվ» գիշերային ակումբում, ինչի արդյունքում 29 մարդ է մահացել, կան հարյուրավոր վիրավորներ։
Ակումբում բազմաթիվ երիտասարդներ նշել են Հելլոուին տոնը։ Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի պատճառը հրավառություն է, որն արձակվել էր երաժշտական խմբի «Օրը, երբ մենք կմեռնենք» կատարման ժամանակ, հայտնում է Tass գործակալությունը։
Հրդեհի արդյունքում պայթյուն է որոտացել, եւ քանի որ ակումբը միայն մի ելք է ունեցել, և շատ մարդիկ վնասվել են հրմշտոցի պատճառով։ Միջադեպի պահին գիշերային ակումբի ստորգետնյա տարածքում գտնվում էր մինչև 500 մարդ։
Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ 146 մարդ ծանր արվածքներ է ստացել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ռումինիայի գլխավոր դատախազ Տիբերիու Նիցուն հայտարարել է, որ մեղավորներին ցմահ բանտարկություն է սպասվում։