05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Ոչ»–ի ճակատի հանրահավաքն ավարտվեց. երթը չկայացավ

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձևավորած «Ոչ»–ի  ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված  հանրահավաքի ավարտին հայտարարեցին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները:

Նախապես պլանավորված երթը, որը պետք է տեղի ունենար այսօրվա հանրահավաքի ավարտին քաղաքի կենտրոնական փողոցներով, տեղի չունեցավ անձրեւի պատճառով:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ