20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանը խառնեց “Սիվիլիթաս”-ը. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը նաեւ անդրադարձել է “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության վրա:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն` “Սիվիլիթաս” հիմնադրամում` նախագահական ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձեւաչափի որոշմամբ պայմանավորված` կադրային ջարդ է տեղի ունենալու: Երեկ “Ժամանակ”-ը փորձեց այդ խոսակցությունները ճշտել “Սիվիլիթաս” հիմնադրամից:

Հիմնադրամի աշխատակցուհի Անի Նավասարդյանը հերքեց այդ լուրերն` ասելով, որ դա կապ չունի իրականության հետ: “Ես չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը հայտնվում”,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ