17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու նախարարի տիկինը գնաց այդ քայլին. Հայկական ժամանակ

Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությանը՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի ։

Հայցը ներկայացված է «Հրապարակ» օրաթերթում լրագրող Սյուզան Սիմոնյանի հրապարակած, հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող, նրան զրպարտող տեղեկությունները, հայցվորի իրավունքը խախտող փաստերի անճշտությունները հերքելու, հայցվորի պատասխանը հրապարակելա, ինչպես նաև  «Hraparak.am» կայքում տեղադրված «Հանրությունն ուզում է իմանալ» հողվածը կայքից հեռացնելու պահանջով։

Դատական նիստին ներկայացել էր նաեւ պատասխանող «Հրապարակ» օրաթերթ» ՍՊԸ-ի տնօրեն, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Նշենք, որ հայցվոր Ռուզաննա Խաչատրյանը դատական նիստերին չի ներկայանում, նրա շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Երեկվա նիստի ընթացքում հայցը հիմնավորող բացատրության տվեց հայցվորի ներկայացուցիչը։ Նա նշեց, որ խնդրո առարկա հողվածը տեղեկություններ է պարունակում հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ, այղ տեղեկություններն իրականությանը չեն համապապասխանում եւ արատավորում են  նրա պատիվը, արժանապատվությանը, գործարար համբավը։ Մեժլումյանը նշեց, որ խնդրո առարկա հոդվածում («Հանր ՚ությունն ուզում է իմանալ») ութ պարբերությունից  յուրաքանչյուրում  խոսքը գնում է Ռուզաննա Խաչատրյանի նրա «անհամեստ պահվածքի, ժամանակից շուտ ակտիվանալու մասին»։

Մեժլումյանը հերթականությամբ թվարկեց հոդվածի 8 պարբերությունները։ Հղում անելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկին, նա նշեց, որ օրաթերթում որպես աղբյուր նշված «որոշ լրատվամիջոցներ» արտահայտությունն աղբյուր հանդիսանալ չի կարող։ Ավելին, ըստ հայցվորի ներկայացուցչի լեգիտիմ աղբյուր չէ նաեւ «շրջանառվող լուրեր» արտահայտությունը, հետեւաբար, ըստ Մեժլումյանի, պատասխանատվության կրողը պետք է լինի հոդված տարածողը։

Հայցվորի ներկայացուիչը մի քանի անգամ ընդգծեց, որ Ռուզաննա Խաչատրյանը պատասխանողներից նյութական պահանջ չունի։ Նա թվարկեց նաեւ, որ Խաչատրյանը գիտությունների դոկտոր է, ավելի քան քսան գիտական հոդվածների հեղինակ, երկու երեխաների մայր, պաշտպանության նախարարի տիկին։

Իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումով արատավորվել են նրա պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը։

Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր վստահորդը չի ցանկանում զրպարտությունների թիրախ լինել։ Նրա մասին բացասական երանգներով շատ հոդվածներ են հրապարակվում, նա դրանցից վատ է զգամ, բայց դատարան չի դիմում։ Դատարան է դիմել, երբ հրապարակված հոդվածի մեջ զրպարտություն է տեսել։ Կարեն Մեժլումյանը նաև ասաց, որ ներկայացված հայցը հիմնավոր է, այն ենթակա է բավարարման։
«Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ տնօրեն, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նույնպես բացատրության տվեց՝ պնդելով, որ հայցը չի ընդանամ, ամբողջությամբ։ Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց մի քանի հանգամանքների վրա։

Ըստ Արմինե Օհանյանի՝ որոշ ընթերցողներ գրավոր տեքստը ճիշտ չեն ընկալում, բայց տարօրինակ է, որ այն չի ընկալվել նաեւ գիտությունների դոկտորի կողմից։ Նա նշեց, որ վեճի առարկա հոդվածը վերլուծական, հրապարակախոսական հոդված է, որտեղ Ռուզաննա Խաչատրյանին որպես օրինակ է անդրադարձ եղել։ Հոդվածը լրագրողի դիտարկումն է հայտնի մարդկանց հրապարակային կյանքի հետ կապված։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ