10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեկ ամիս ժամանակ են տվել. Հրապարակ

Ցմահ դատապարտյալները հոկտեմբերի 27-ին պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեին եւ հացադուլ սկսեին, սակայն մեկ ամսով իրենց բողոքի ակցիան հետաձգել են, քանի որ ՀՀ նախագահին ուղղված նամակը փոխանցվել է արդարադատության նախարարություն, եւ հանձնարարական է տրվել, որ մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում տան:

«Սպասողական վիճակ է, մենք կսպասենք այնքան ժամանակ, հետո համարժեք արձագանքը կտանք: Տեսնենք, մենք նորից ասում ենք, որ արդարադատության նախարարը պետք է անձամբ գնա «Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, լսի ցմահների խնդիրները, տեսնի, թե ինչ առաջարկներ ունեն, այլ ոչ թե իր սենյակում նստի եւ որոշումներ կայացնի:

Նախագահն էլ, նախարարն էլ նկատեցին, որ մենք աղմուկ-աղաղակ բարձրացնողներ ենք եւ ողջ արդարադատության համակարգն իրար խառնող, դրա համար էլ սկսեցին մեզ բանի տեղ դնել, ընդունել մեր նամակը եւ խոստումներ տալ, հույս ունենք, որ այս անգամ մեզ չեն խաբի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ