04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հասմիկ Կարապետյանի անակնկալները

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի համար 2013 թվականը ստեղծագործական առումով լի է լինելու: Երգչուհին Henaran.am-ին պատմեց, որ արդեն նոր երգեր ունի ձայնագրած: Սպասվում է նոր զուգերգ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Հասմիկի խոսքով՝ երգն արդեն գրված է, մնում է այն գործիքավորել և ձայնագրվել: Հետագայում երգի տեսահոլովակը կնկարահանվի:

Եչգչուհին տեղեկացրեց, որ արդեն ձայնագրված մեկ երգ ունի, որ կոչվում է ՛՛Որ կգամ՛՛: Երաժշտության հեղինակը հենց Հասմիկ Կարապետյանն է, իսկ խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանը: ՛՛Որ կգամ՛՛-ի տեսահոլովակը պարտադիր պետք է նկարահանվի, որովետև ես այս երգը շատ եմ սիրել, վերջնական տեսքով այն շատ հետաքրքիր է, հուսամ հանդիսատեսիս էլ դուր կգա՛՛,- նշեց երգչուհին:

Սրանցից զատ նախատեսված են նաև շրջագայություններ, սակայն դրանց մասին Հասմիկը դեռ չի խոսում, քանի որ դրանք դեռևս բանակցությունների փուլում են: ՛՛Շատ ու շատ անակնկալներ ունեմ, փոքրիկ, բայց կարևոր անակնկալներ՛՛,-եզրափակեց Հասմիկ Կարապետյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ