08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Խնդրահարույց օրինագիծը հետ է եկել ԱԺ

Կառավարությունն Ազգային ժողով վեց ամիս անց երկրորդ ընթերցմամբ բերել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, դա պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Առաջարկվում է նաև որոշակիորեն ինդեքսավորել վառելիքի դրույքաչափերը, քանի որ հաստատագրված դրույքաչափերը դիզվառելիքի համար վերջին տասը տարում չեն փոփոխվել, և այն նույնպես կհարկվի: Օրենքն ուժի մեջ պետք է մտնի 2016 թվականի մայիսի 1-ից:

Հիշեցնենք, որ օրենքի առաջին ընթերցման ժամանակ կառավարության ներկայացուցիչը վստահեցրել էր, որ հաշվի կառնվեն պատգամավորների առաջարկները, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ պարզվեց, որ նախագիծը նույնությամբ հետ է եկել Ազգային ժողով, փոխվել են միայն ժամկետները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ