Սթրեսի պատճառած վնասը հավասար է օրական 5 գլանակ ծխելուն
Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն սրտի կաթված 27 տոկոսով ավելի շատ ստանում են այն մարդիկ, ովքեր հաճախակի են բախվում սթրեսային իրավիճակների հետ:
Մասնագետները որոշել են հետազոտության մասնակիցներին բաժանել մի քանի խմբի` ըստ սթրեսների մակարդակի, եւ հետեւել նրանց կյանքին 14 տարի: Պարզվել է, որ սթրեսային ազդեցությունը նույնն է, ինչ որ օրական 5 գլանակ ծխելու դեպքում:
Սթրեսից անմիջապես բարձրանում է խոլեստերինի մակարդակը եւ զարկերակային ճնշումը:
Այդ ամենի արդյունքում կարող են լուրջ սրտային հիվանդություններ առաջանալ, քանի որ խոլեստերինը աթերոսկլերոզի կամ անոթների նեղացման է հանգեցնում: Իսկ բարձր ճնշման դեպքում մեծանում է սրտի ծանրաբեռնվածությունը: