16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Աշխատանքից ազատման դիմում է գրել. Հրապարակ

Կալանավայրերում չլսված, չտեսնված «խոշոր» չափի՝ 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս 5 տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա նշեց, որ Մանուկ Պողոսյանը հոկտեմբերի 26-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, սակայն դեռեւս ազատման մասին հրաման չկա, այժմ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը։ ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս մեզ հայտնեցին, որ առայժմ ազատման հրաման չկա։

Ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են ընդամենը 7 ամիս աշխատած «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները։ Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ։

Մեզ հաջողվեցպարզել, որ նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալը։ Պողոսյանն առայժմ կասկածյալ է։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում.

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ