04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ուրախ լուր վարորդների համար. Հայկական ժամանակ

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ Աժ-ում հայտարարեց, որ ճանապարհատրանսպորտային խախտումների հարցով ձևավորված աշխատանքային խումբը փորձում է այնպես անել, որ որոշ տուգանքներ փոխարինվեն նախազգուշացմանը։

«Այս պահին աշխատանքային խումբը աշխատում է, որ ոչ միայն տուգանքները նվազեցվեն, այլ նաևբշատ տուգանքներ փոխարինվեն նախազգուշացմանը»,- հայտարարեց նա պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ բանկային հաշիվների վրա արգելանք դնելու վերաբերյալ հարցին։

Արդարադատության նախարարը նշեց, որ առաջիկայում օրենսդրական այդ փաթեթը կհասնի Ազգային ժողով։ Հովհաննիսյանը հենց այղ պատճառաբանությամբ էլ պատգամավորներին հորդորեց այդ թեմայով օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշելուց զերծ մնալ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ