13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անուշ Սեդրակյանը կհենվի կանանց վրա

”Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դեռևս որոշում չի ընդունել` մասնակցել նախագահական ընտրություններին, թե ոչ: Կուսակցությունն իր դիրքորոշման մասին որոշում կընդունի կուսակցության ընդլայնված նիստում: Այս մասին Սեդրակյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

”Դեռ որոշում չունենք, հենց ունենանք որոշում, լրատվամիջոցներին տեղյակ կպահենք բոլոր որոշումների մասին”,-նշեց կուսակցության փոխնախագահը, միաժամանակ չհերքելով, որ իր թեկնածության շուրջ քննարկումներ եղել են, կան և շարունակվում են: 

Սեդրակյանը կարծում է, որ որպես իգական սեռի ներկայացուցիչ կարող է հույսը դնել հենց կանանց վրա:

”Հայաստանում կանայք իսկապես կրում են բեռ, պատասխանատվություն և որոշիչ ձայն, ուղղակի դա դեռ չի ֆորմալիզացվել, չի երևում, չգիտեմ հիմա կերևա, թե որոշակի ժամանակ անց”,-ընդգծեց Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ