09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Համագործակցություն՝ արդարադատության ոլորտում

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության համար առաջնահերթ ծրագրերն ու լուծում պահանջող խնդիրներն, ինչպես նաև քննարկել այդ համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այդ թվում նաև պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային նորաստեղծ հարթակի աշխատանքներին, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն, ինչպես նաև խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամություն հայտնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ