23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չէր խոսում Սպարապետի մասին.Սմբատ Այվազյանի որդին էլ լռեց /վիդեո/

Եռաբլուրը  մի տեսակ խաղաղ էր,  ու այդ խաղաղությունը, արյան գնով ձեռք բերված հպարտության նման  արդարացի էր թվում  այսօր՝ հոկտեմբերի 27-ին : Անձրև ու խաղաղություն: Դիմացս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարը, հոգուս մեջ աղոթք ու հերոսապատում …

Սպարապետից աջ՝ Սմբատ Այվազյանի շիրմաքարն է ու տխուր հայացքով երկու երիտասարդ փնջերով մեխակներ գրկած մոտեցան շիրմաքարին:

«Մեծն Տիգրան»  աշխարհազորի ղեկավար, պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանը կյանքից հեռացավ 2014 թվականի հունիսի 8-ին :

Նրա որդիները Արմանն ու Հովհաննեսը Եռաբլուր են գալիս ոչ միայն հոր, այլ նաև նրա բոլոր ընկերների հիշատակը հարգելու համար:

«Ծաղիկները բոլորի համար են, բոլոր շիրմաքարերին պետք է ծաղիկներ լինեն»,-ասաց Արմանը:

«Հոկտեմբերի 27-ին՝ ես  Եռաբլուր եմ գալիս արդեն 16 տարի, ուղղակի երկրորդ տարին է, որ առանց հորս եմ գալիս»,-նշեց Հովհաննեսը:

Հարցին, թե հայրը ի՞նչ էր պատմում Սպարապետի մասին՝Հովհաննեսը պատասխանեց.« Այդ թեման մի տեսակ փակ էր : Հայրս լռում էր»:

Դիտեք նաև՝ Henaran.am-ի տեսանյութը:

IMG_5384

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ