11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Ես Ձեր պաշտոնի վրա աչք չունեմ». Ջհանգիրյանը միանում է Մարգարիտ Եսայանին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ խմբակցության տեսակետը հայտնելուց առաջ նշեց, որ, լսելով ՀՀԿ պատգամավորների քննադատությունները օմբուդսմենի հասցեին, զերծ կմնա նմանօրինակ գնահատականներից՝ հույս ունենալով, որ Կարեն Անդրեասյանը ելույթներից համապատասխան հետևություններ կանի:

Գագիկ Ջհանգիրյանը մեջբերում արեց նաև Մարգարիտ Եսայանի հայտարարությունից, թե օմբուդսմենը պետք է լինի տարեց: Ջհանգիրյանը, դիմելով Կարեն Անդրեասյանին, ասաց, որ նրա պաշտոնի վրա աչք չունի, սակայն կարծում է, որ օմբուդսմենը պետք է լինի տարեց և փորձառու:

Հենց Անդրեասյանի տարիքն է պատճառը, որ գերատեսչությունների ղեկավարները ՄԻՊ-ին չեն տրամադրում փաստաթղթեր, ավելին՝ ականջալուր չեն լինում նրա հորդորներին, համոզված է ՀԱԿ ընդդիմադիր պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ