02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոստովանում եմ, որ Ավետարանի սրբությունը սրտիս հետ խոսող փաստարկ է. Մեծերը՝ Աստծո մասին

«Խոստովանում եմ, որ Ավետարանի սրբությունը սրտիս հետ խոսող փաստարկ է: Աստվածաշնչի խոսքերը զարմացնում են ինձ: Նայեք փիլիսոփաների գրքերին՝ իրենց ներհատուկ ողջ փայլով հանդերձ որքա՜ն չնչին են ու աննշան՝ Սուրբ Գրքի համեմատ: Հնարավո՞ր է արդյոք, որ այդքան վեհացնող և միաժամանակ այդքան պարզ Գիրքը մարդկային ձեռքի գործ լինի:

Հնարավո՞ր է արդյոք, որ Նա, ում մասին պատմում է այս Գիրքը, սոսկ մարդ լինի միայն: Մի՞թե այդպիսին է խանդավառ էնտուզիաստի կամ սնապարծ աղանդավորի վարքը: Ի՜նչ հեզություն, ի՜նչ մաքրություն Նրա բարքում, ի՜նչ սրտառուչ սքանչելիք  Նրա հորդորներում, ի՜նչ վեհություն Նրա սկզբունքներում, ի՜նչ խորախորհուրդ իմաստություն Նրա զրույցներում, ի՜նչ ներկայություն Հոգու, ի՜նչ նրբություն ու ճշգրտություն Նրա պատասխաններում, ի՜նչ գերիշխանություն կրքերի վրա»:

ՌՈՒՍՍՈ Ժան Ժակ – (1712-1778), ֆրանսիացի գրող, մանկավարժ, փիլիսոփա: Հռչակվել է «Դատողություններ գիտությունների և արվեստի մասին» աշխատությամբ, որտեղ քննադատել է շահագործման և անհավասարության վրա հիմնված ժամանակի քաղաքականությունը: Մշակել է պետությունը ժողովրդի կողմից վարելու ուղիղ ձև (ուղիղ ժողովրդավարություն), որը կիրառվում է մինչև օրս, օրինակ՝ Շվեյցարիայում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ