02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ով չի կարում ծեծի՝ իրեն են ծեծում.գեներալ Մանվել

«Ազատամարտիկներն իմ ու քո պես քաղաքացիներ են, ամեն տեղ էլ ամեն երևույթ էլ ռաստ գալիս ես: Եթե մի տեղ ծեծվում են, մի հինգ տեղ էլ ծեծում են, հիմի մարդ են, պատահում է, կծեծվեն էլ, կծեծեն էլ»,– այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում, անդրադառնալով ազատամարտիկներին ծեծի ենթարկելու խնդրին ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:

Գեներալը օրինակ բերեց, որ եթե մեկը փորձի իրեն ծեծել, ինքը կծեծի:

«Իսկ մեկն էլ, որ չի կարում ծեծի, իրեն են ծեծում, սակայն մի ասեք ազատամարտիկներին, ազատամարտիկներին ինչ-որ առանձնահատուկ լիազորություններ տված չի, որ ինչ ուզենան, ոնց ուզենան անեն»,-ասաց նա։
Գեներալը նշեց, որ ազատամարտիկն ինքը պետք է իրեն արժանապատիվ պահի, ու թույլ չտա որ իրեն ծեծեն, անկախ նրանից, թե ով է դիմացինը: «Որ թույլ է տվել, ուրեմն ինչ-որ մի տեղ ճիշտ չէ»,- ասաց նա և նշեց, որ այնպիսի մարդ չկա, որ ասի՝ ոչ միայն ազատամարտիկին, այլ ինչ-որ մեկին ծեծելը նորմալ է:

«Դա աննորմալ մարդը միայն կարող է ասել»,-ընդգծեց գեներալը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ