01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լինելու ենք Doing business-ի լավագույն քսանյակում. Տիգրան Դավթյան

՛՛Հայաստանն ունեցավ էական առաջընթաց, որը սպասվում էր, բայց ավել էր, քան մեր բոլոր սպասումներն էր: Հայաստանը այս պահի դրությամբ զբաղեցնում է աշխարհում 32-րդ տեղը, որը առաջընթաց է 18 տեղով: Հայաստանը գտնվում է Արևմտաեվրոպական երկրների ցանկում՝ Բելգիայի և Հոլանդիայի միջև՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ խոսելով Doing business-ի հրապարակած վերջին ցուցանիշների մասին:

Նախարարը նշեց, որ իրենք  պետք է գտնեն այն ոլորտների խնդիրները, որտեղ տեսանելի չեն առաջընթացները: Նախարարի համոզմաբ՝ վատ չեն վարկերի ստացման և ներդրողների պաշտպանության ցուցանիշները: Բացեր կան էլեկտրականության միացման, դատաիրավական համակարգում: ՛՛Մեր աշխատանքները պետք է շարունակական լինեն: Լինել լավագույն քսանյակում, մեր խնդիրը սա է, որը մեզ կհաջողվի ապագայում՛՛,-եզրափակեց Տիգրան Դավթյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ