13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինը, Ալիևի փեսան, Արա Աբրահամյանը. Իրատես de facto

Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղ­բյուրները, ռուսական լուրջ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող հայ գործարարների շրջանում նույնքան լուրջ մտահոգություն կա, թե ինչո՞ւ Արա Աբրահամյանին՝ քաղաքականություն մտնելու առումով, այդպես «ջուլ» սարքեցին Հայաստանում։

«Ի վերջո նա Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգ­րեսի նախագահն էր, թուլացնելով նրան՝ թուլացնում էին այդ կառույցները։ Ալիևի գործարար փեսան ու օրերս Պուտինից պարգևատրված նրա աղջիկը մեծ «դվիժենի» ունեն ոչ միայն մեզ մոտ՝ մոսկովյան քա­ղաքական իսթեբլիշմենթում, այլև ողջ գործարար աշ­խարհում, այդ թվում՝ առաջին հերթին ռուսական լրատվամիջոցներում։ 

Նրանք բոլոր հնարավոր ու անհ­նար լրատվամիջոցներում մուտք ունեն, այլ կերպ ասած` բոլորին նավթադոլարային անեքսիայի են ենթար­կել առել, իսկ մեր պարագայում, Արային այդպես թու­լացնելով, հայ համայնքն են հարվածի տակ դնում, ին­չը, թերևս պետք էր հաշվի առնեին Հայաստանում»,-ասաց ռուսաստանաբնակ գործա­րարներից մեկը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ