23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

65 կողմ 7 դեմ, 25 ձեռնպահ. ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը

Քիչ առաջ խորհրդարանը 65 կողմ 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց  “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով կառավարությունն առաջարկում էր հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրացնել երկու հազար հինգ հարյուր դրամով եւ սահմանել երեսունհինգ հազար դրամ:

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով ԱԺ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու: ԱԺ ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին,մ որ “դեմ “ են քվեարկելու նախագծին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորեց պատգամավորներին դեմ քվեարկել` փոխարենը առաջարկեց  ՀԱԿ-ի նախագիծը, որով  նվազագույն աշխատավարձը նախատեսվում է սահմանել է 72,5 հազար դրամ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս նախագծին բացասական եզրակցություն էր տվել:

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ շեշտեց, որ “Ժառանգությունը” դեմ է ոչ թե աշխատավարձիբարձրացմանը, այլ այս չափով բարձրացմանը:

ՀՅԴ-ն եւս ձեռնպահ քվեարկեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ