29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպիսի՞ն պետք է լինի Մարգարիտ Եսայանի պատկերացրած օմբուդսմենը

ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, խոսելով ՄԻՊ-ի տարեկան զեկույցի մասին, բավականին քննադատական ելույթ ունեցավ: Ընդ որում՝ Եսայանն առավելապես խոսեց ոչ թե զեկույցի, այլ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից: Ըստ նրա՝ օմբուդսմենի ինստիտուտը ՀՀ-ում կայացած է, բայց հենց դա երբեմն խանգարում է.

«Ես կգերադասեի ավելի տարեց, ավելի փորձառու, ավելի հարուստ կենսափորձ ունեցող, թացն ու չորը ջոկող, կյանքի երկար ճանապարհ անցած մի կերպար լիներ: Բոլոր բացերը, որ ես նկատում եմ, գալիս են նրանից, որ Կարենը մի առավելություն ունի՝ ինքը երիտասարդ է»: Եսայանը նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարի օմբուդսմենն իր զեկույցում կիջացնի տոնայնությունը և զերծ կմնա արտահայտություններից, որոնք այժմ վերջինս հնչեցնում է, եթե իհարկե Կարեն Անդրեասյանը լինի օմբուդսմենի պաշտոնին:

Եսայանը նաև դժգոհեց, որ զեկույցը քննարկվում է ուշացումով, քանի որ արդեն ավարտին է մոտենում 2015 թվականը, իսկ ԱԺ-ն նոր է քննարկում 2014 թվականի զեկույցը: Ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովն առառկեց, որ ոչ մի ուշացում չկա, կանոնադրությամբ 2014 թվականի զեկույցը պետք է քննարկվի 2015 թվականին, ինչը և կատարվում է:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ