05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղաշրջում չեմ անելու. ինձ գաղտնալսում են

ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձավ  ապօրինի գաղտնալսումներին: Պատգամավորը նշեց, որ շատ դեպքերում առանց համապատասխան որոշման տեղի են ունենում գաղտնալսումներ հատուկ մարդկանց նկատմամբ: Բիշարյանը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքվեց, թե ինչ վիճակագրություն կա դրա վերաբերյալ և ինչպես է օրենսդրությամբ կարգավորում այս հարցը:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ չունի ապօրինի գաղտնալսման վերաբերյալ որևէ տեղեկատվություն, իսկ վերահսկողության առումով խոստովանեց, որ կա օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն:

Ի պատասխան Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե իր հեռախոսը գաղտնալսում են և վրդովվեց, որ նա հեղաշրջում անելու մտադրություն չունի, սակայն միևնույն է՝ իրեն գաղտնալսում են: Կարեն Անդրեասյանն ասաց, որ իրենք հայտարարությունը կարող են որպես վարույթ ընդունել: Օմբուդսմենը հավելեց նաև, որ քաղաքական և իրավական հայտարարությունները տարբերվում են իրարից, և եթե Հեղինե Բիշարյանը ներկայացնում է իրավական հայտարարություն, ապա դրան ընթացք կտրվի:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ