11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ուրիխանյանի նախագիծն անտեսեցին

ԲՀԿ խմբակցության անդամ հանդիսացող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը քվեարկության միջոցով չընդգրկվեց քառօրայի օրակարգում:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նույնականացման քարտերին վերաբերող նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել անցյալ շաբաթ հանձնաժողովի նիստին, և կանոնակարգ օրենքի համաձայն, եթե նիստի ժամանակ հավաքեր բավարար կողմ ձայներ, ապա կարող էր քննարկվել քառօրյայի ժամանակ:

Նկատենք, որ փոփոխությամբ թույլատրվում էր հանրաքվեին և այլ ընտրություններին մասնակցել նաև նույնականացման քարտերով, սակայն պետք է վերահսկող մեխանիզմներ սահմանել:

Հետաքրքրական է, որ թեև հանձնաժողովը մերժեց նախագիծը, սակայն նույնանման նախագիծ բերվեց ԱԺ քառօրյա և քվեարկությամբ ընդգրկվեց անգամ օրակարգում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ